Սամվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ` բացառությամբ մերձավոր ազգականների ու փաստաբանների։ RT-ի հետ զրույցում այս մասին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Մերձավոր ազգականների դեպքում ևս սահմանափակումներ կան ՝ ամսական ընդամենը երկու անգամ»,– ասել է նա։

Իրավաբանը նշել է, որ կալանքի պես կոշտ միջոցի համար որևէ նախանշան չի եղել, և այն, ինչ կատարվում է, քաղաքական հետապնդում է:

Sputnik Արմենիա