Չինաստանն աջակցություն է հայտնել Իրանին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի դեմ «սիոնիստական ​​ռեժիմի» և Միացյալ Նահանգների ձեռնարկած ագրեսիայից հետո տարածաշրջանային վերջին զարգացումները։

Ըստ իրանական IRNA գործակալության՝ Արաղչին երախտագիտություն է հայտնել Չինաստանի պատասխանատու դիրքորոշման համար, ներառյալ՝ Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի վերջին ագրեսիայի խստորեն դատապարտման, ինչպես նաև երկրի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման դատապարտման համար։

Նա ընդգծել է, որ սիոնիստական ​​ռեժիմի ռազմական և հետախուզական օբյեկտների դեմ ուղղված Իրանի զինված ուժերի գործողությունները ինքնապաշտպանության ակտ էին՝ ի պատասխան նրա ագրեսիայի։

Վան Ին նշել է, որ Չինաստանը դեմ է վեճերի ուժային լուծմանը և միշտ կանգնած է խաղաղության կողմում, հաղորդում է «Սինհուա»-ն։

Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Իսրայելը և Միացյալ Նահանգներն ուժ են կիրառել Իրանի դեմ՝ դա արդարացնելով «հնարավոր ապագա սպառնալիքներով», դրանով իսկ լրջորեն խախտելով միջազգային իրավունքը և ոտնձգություն կատարելով իրանական պետության ինքնիշխանության նկատմամբ։

News.am