ԱՄՆ-ի հարվածները չկարողացան ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները
Անցյալ շաբաթավերջին Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ ռազմական հարվածները չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, այն միայն մի քանի ամսով հետ են մղել, ըստ ԱՄՆ հետախուզության գնահատականի, որը ուրվագծել են հարցին իրազեկ չորս անձինք։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Վնասի վերլուծությունը շարունակվում է և նոր հետախուզական տվյալների ի հայտ գալուն պես կարող է փոխվել։ Նախնական արդյունքները հակասում են նախագահ Դոնալդ Թրամփի բազմիցս արված պնդումներին, ըստ որոնց հարվածներն «ամբողջությամբ և վերջնականապես ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման օբյեկտները։
Գնահատմանը ծանոթ երկու անձինք հայտարարել են, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները չեն ոչնչացվել, իսկ ցենտրիֆուգները մեծ մասամբ «անվնաս» են։
Թեև ԱՄՆ B-2 ռմբակոծիչները տասնյակից ավելի ռումբեր են նետել երկու միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանի և Նաթանզի հարստացման համալիրի վրա, ռումբերը լիովին չեն ոչնչացրել այդ օբյեկտներում գտնվող ցենտրիֆուգները և բարձր հարստացված ուրանը, ըստ գնահատականին ծանոթ անձանց։
Փոխարենը, բոլոր երեք վայրերում՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում, ազդեցությունը հիմնականում սահմանափակվել է վերգետնյա կառույցներով, որոնք ծանր վնասվել են, հայտնել են աղբյուրները։
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնն հայտարարել է, որ չնայած վնասի գնահատումը դեռևս ընթացքի մեջ է, «դեռ վաղ է» եզրակացնել, թե արդյոք Իրանը պահպանում է որևէ միջուկային կարողություն։
Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները Սպահանին հարվածել է ոչ թե բունկերային ռումբ, այլ սուզանավից արձակված «Տոմահավկ» հրթիռներով։ Աղբյուրներից մեկի պնդմամբ՝ դա պայմանավորված էր նրանով, որ գիտակցվում էր, որ ռումբը, հավանաբար, չի կարողանա հաջողությամբ թափանցել Սպահանի ստորին մակարդակներ, որոնք Ֆորդոյից էլ խորն են թաղված։
Ըստ խնդրին տեղյակ երկու անձանց՝ ԱՄՆ պաշտոնատար անձինք կարծում են, որ Իրանն նաև գաղտնի միջուկային օբյեկտներ ունի, որոնք հարված չեն ստացել և շարունակում են գործել։
News.am