Բանակցությունները տևել են 40 րոպե. Զելենսկին ու Թրամփը հանդիպել են Հաագայում

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին։

Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ հանդիպելու է Զելենսկու հետ` նշելով, որ քննարկվելու են այն դժվարությունները, որոնց բախվում է Ուկրաինան։

«Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում», – ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ հանդիպումը տևել է 40 րոպե։ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի (ՌԴ–ում ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) տվյալներով՝ բանակցություններն անցել են առանց մամուլի ներկայացուցիչների։

ՆԱՏՕ–ի գագաթնաժողովն անցկացվում է Հաագայում հունիսի 24-25-ը։

Sputnik Արմենիա