2025-06-26 08:53
Լրատվական գործակալություններ
ՀՀԿ․ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՕՐՀԱՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարիչների քարոզչական ստերը արձանագրում են նոր բարձունքներ»։ Այս մասին նշվում է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին և դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։
Այսօրվա կառավարիչների հակապետական գործունեության հետևանքով մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում։
Ազգային ուժերի համախմբման և համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը»,–ասված է հաղորդագրության մեջ։