Աբրահամյան․ Քաղաքական հանձնարարությունն արդեն տվել են․ թեման կա, մարդիկ կան, հոդվածը գտնված է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այսօրվա ձերբակալությունների և իշխանության քարոզչամիջոցների մասին գրառում է արել՝ նշելով

«Իշխանությունն իր թիմի առանցքային անդամներից մեկի միջոցով ձերբակալությունների նոր արարի մասին է հայտարարում, որի իմաստն այն է, թե ով աջակցում է Վեհափառին կամ այսօր ձերբակալված անձանց, աջակցում է ահաբեկչությանն ու իշխանության բռնազավթմանը:

Այսինքն` բացի նրանից, որ այս մարդկանց դեռևս չկալանավորած՝ արդեն ահաբեկչի կամ իշխանազավթի հոդված են կարել, նույնիսկ հարկ էլ չեն համարում գործով դատարանի վճռին սպասեն:

Չեն սպասում, որովհետև քաղաքական հանձնարարությունն արդեն տվել են, թեման կա, մարդիկ կան, հոդվածը գտնված է»։

Aysor.am