OdaTv․ Աննա Հակոբյանը Անթալիայում 3 օրյա հանգստի համար 100 հազար դոլար է ծախսել

Թուրքական OdaTv կայքը գրել է, որ Հայաստանի վարչապետի տիկինը հունիսի 19-ից 22-ը իր հանգիստն անցկացրել է Անթալիայի ամենաշքեղ Titanic Mardan Palace հյուրանոցում։

Հրապարակման մեջ նշվել է, որ ըստ տեղեկությունների, Աննա Հակոբյանը ամրագրել է նախագահական շքեղ King suit համարը, որի մեկ օրվա գինը սկսվում է 6000 ԱՄՆ դոլարից։

Նշվում էր, որ Աննա Հակոբյանը նշված օրերի ընթացքում ընդհանուր ծախսել է 5 միլիոն լիրա (100 հազար ԱՄՆ դոլար)։ Այդ ծախսերի մեջ ներառված են նաև անձնական յոգայի դասերը, զբոսանավի վարձակալություն և այլն։

OdaTv-ն հիշեցրել է, որ այդ շքեղ հյուրանոցը կառուցել է ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովը։ Ներկայումս հյուրանոցը այլ անձի է պատկանում։

News.am