«Հեղաշրջման գործով» 15 մարդ է կալանավորվել. բոլոր միջնորդությունները բավարարվել են

«Սրբազան պայքար» շարժման մասնակիցներից 15–ը կալանավորված են։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են։

««Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ»,–ասված է հաղորդագրությունում։

Sputnik Արմենիա