2025-06-26 13:27
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի իշխանությունները ռազմերթ են կատարել Լեռնային Ղարաբաղի օկուպացված մայրաքաղաքում
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական ռազմերթ են կատարել Լեռնային Ղարաբաղի օկուպացված մայրաքաղաքում՝ Ստեփանակերում։
Երթը նվիրվել է Ադրբեջանի Զինված ուժերի օրվան։ Թեև ադրբեջանական լրատվամիջոցները գրում են «տեղի բնակիչների և քաղաքի հյուրերի հետաքրքրության մասին», կադրերում երևում են օկուպացված քաղաքի դատարկ փողոցները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2023թ. աշնանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը՝ հայրենի օջախներից քշելով 150 հազար հայ բնակչությանը։
News.am