Իրանի գերագույն առաջնորդը դիմել է ազգին

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին դիմել է ազգին, հաղորդել են իրանական լրատվամիջոցները։

«Ես անհրաժեշտ եմ համարում բազմակի շնորհավորել Իրանի մեծ ժողովրդին. նախ՝ շնորհավորել նրան հորինված սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ»,- ասել է այաթոլահ Խամենեին։

Նրա խոսքով՝ Իսրայելը «գրեթե ճզմվել և ոչնչացվել է» Իրանի հարվածի ներքո։ «Չնայած ողջ աղմուկին և բոլոր հայտարարություններին՝ սիոնիստական ռեժիմը գրեթե ծնկի է բերվել և ճնշվել իսլամական հանրապետության հարվածների ներքո»,-ասել է Իրանի գերագույն առաջնորդը։

News.am