Հակակոռուպցիոն կոմիտեն հետաքննում է մի քրգործ, որում շոշափվում է Վահե Հովհաննիսյանի անունը
Քրեական գործի նախաքննությունը, որտեղ շրջանառվում է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունը, իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին գերատեսչությունից։
2024 թվականի դեկտեմբերի 4-ին Փաստաբանների ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը մի խումբ իրավաբանների հետ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների համար ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։ Ընթացիկ տարվա ապրիլի սկզբին հայտնի է դարձել, որ 2025 թ. փետրվարի 27-ի այս գործով գործ հարուցելուց հրաժարվելու մասին հակակոռուպցիոն դատարանի որոշումը չեղարկվել է, և Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ հարուցել։
«Փաստաբանների հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի ապօրինի մասնակցությունը ձեռնարկատիրական գործունեությանը) հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է հակակոռուպցիոն կոմիտեն», - նշել են կոմիտեում:
Գործը վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող և պետությունից ստարտափի արտոնագիր ստացած «Կարիտաս Իտալիանա» (Caritas-Italiana) ՓԲԸ հետ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կապերին:
Sputnik Արմենիա