2025-06-26 22:00
Լրատվական գործակալություններ
Փեզեշքիանն Ալիևին հորդորել է հետաքննել Իրանի վրա հարձակվելու համար Ադրբեջանի տարածքի օգտագործման մասին լուրերը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցում այսօր՝ հունիսի 26-ին, բարձրացվել է նաև Իրանի վրա հարձակվելու համար Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելու հարցը։
«Դոկտոր Փեզեշքիանը շեշտել է սիոնիստական ռեժիմի անօդաչու թռչող սարքերի՝ Ադրբեջանի օդային տարածքից Իրան մուտք գործելու մասին հաղորդագրությունների հետաքննության անհրաժեշտությունը»,- հաղորդել է IRNA-ն։
Ի պատասխան՝ Ալիևը հայտարարել է. «Ադրբեջանի կառավարությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր օդային տարածքը օգտագործվի բարեկամական և եղբայրական Իրանի դեմ»։
News.am