2025-06-26 22:06
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրակի հրավերով այցով Թուրքիա է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է «Ազերթաջը», այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի Ստամբուլում անցկացվող «Խաղաղության պաշտպան-2025» միջազգային զորավարժանքներին, ինչպես նաև Քոնյա քաղաքում «Անատոլիական արծիվ-2025» միջազգային զորավարժությունների շրջանակում կազմակերպված «Բարձր մակարդակի դիտորդի օր» միջոցառմանը։
Բացի դրանից, այցի ընթացքում նախատեսված է Վելիևի հանդիպումը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
News.am