Իրավական ամենաթողություն. Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման դեմ փաստաբանական խմբի բողոքը մակագրվել էր ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանին, նշված և այլ հանգամանքներից ելնելով 2025 թվականի հունիսի 23-ին Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր միջնորդություն՝ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ։

Այդ մասին նշված է փաստաբանների տարարած հաղորդագրության մեջ։

Սակայն կատարվել է ամեն ինչ, որպեսզի միայն Արմեն Դանիելյանը քննության առնի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի վերաբերյալ բողոքը:

«Նախ՝ Արմեն Դանիելյանը պարտավոր լինելով անհապաղ կարճելու վարույթը, մատնվել էր հատուկ անգործության: Այնուհետև՝ դատախազությունը ներկայացնում է վերաքննիչ բողոք, այն պայմաններում, երբ քննիչի միջնորդությունը բավարարվել էր ամբողջությամբ, այսինքն բողոքարկման հարցի բացակայության պայմաններում՝ բողոք է ներկայացվել: Այս ամենը կատարվել է զուտ նրա համար որպեսզի Արմեն Դանիելյանը ամեն գնով շարունակի մնալ բողոքը քննող դատավոր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, Արմեն Դանիելյանը ուղարկել է որոշում, որով վարույթ է ընդունել դատախազի բողոքը, բայց նաև վարույթ է ընդունել փաստաբանական խմբի ներկայացրած այն բողոքը, որից հրաժարվելու միջնորդություն էր ներկայացվել։ Ավելին՝ պաշտպանության կողմին տրվել է ընդամենը 1 օր ժամկետ դիրքորոշումներ ներկայացնելու համար, իսկ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2025 թվականի հուլիսի 4-ը:

«Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման, դրա բողոքարկման խայտառակ ընթացքի, պետական մարմինների վարքագիծը՝ ցանկացած անաչառ դիտորդի մոտ աներկբա են դարձնում քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայությունը»,-հայտարարել են փաստաբանները։

Sputnik Արմենիա