Սպիտակ տուն․ Դիվանագիտական ջանքերն Իրանի հետ հարաբերություններում շարունակվելու են
Միացյալ Նահանգները շարունակում է դիվանագիտական ջանքերն՝ ուղղված Իրանի հետ կայուն խաղաղության հասնելուն և Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացմանը։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Հենց այս պահին մենք Իրանի հետ դիվանագիտական ճանապարհի վրա ենք։ Նախագահը և նրա թիմը, մասնավորապես՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, շարունակում են կապի մեջ մնալ իրանցիների հետ», -նշել է նա։
Ըստ խոսնակի՝ Վաշինգտոնը տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու հույս ունի։
Հիշեցնենք՝ հունիսի 24-ին Իրանի և Իսրայելի միջև ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու կողմերը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամվա ընթացքում պաշտոնապես կավարտի 12 օր տված հակամարտությունը։
News.am