Ի՞նչ է կատարվում Մայր աթոռում

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին գործողություն են իրականացնում Վեհարանում։ Տեղեկությունը հայտնում է «Սրբազան պայքար» շարման տելեգրամյան ալիքը։

Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ հայտնում է, որ իրավապահներից ինչ–որ մեկը հարցրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մասին։

«Հիմա փորձում են գտնել, թե ոստիկաններից ով է նա»,– ասում է Պողոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդը Մայր աթոռում է, որտեղ Քահանայից ժողով է նախատեսված։

Պողոսյանի խոսքով` ժողովն արդեն մեկնարկել է, նախագահում է սրբազանը։

Հիշեցնենք` վաղ առավոտից Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է իրականացվում։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Sputnik Արմենիա