2025-06-27 15:39
Սեփ․Տեղ․
Իրավապահները հրաժարվել են ուժի կիրառմամբ հրաման կատարել. մանրամասներ
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Միքայել Սրբազանի հետևից Մայր Աթոռ ուղարկված ԱԱԾ-ականներն ու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ հրաժարվել են ուժ կիրառելով վերջինիս բերման ենթարկել, հրաժարվել են հավաքված հազարավոր քաղաքացիների և հոգևորականների դեմ ուժ կիրառել:
Ըստ այդմ, հրահանգվել է այնպես անել, որպեսզի չզգացվի, որ որոշ օղակներ հրաժարվել են կատարել նման հրամաններ, և տակտիկական քայլ է արվել հետ քաշվել ու սպասել հարմար պահի, որպեսզի առանց բախման Միքայել Սրբազանին ձերբակալեն: