Շիրակի թեմի առաջնորդը Էջմիածնից ոտքով գալիս է Երևան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ոտքով շարժվում է դեպի Երևան՝ ՀՀ քննչական կոմիտե։

Հավաքվածները թույլ չէին տալիս, որ նա մեքենա նստի։ Սրբազանն էլ հայտարարեց, որ ոտքով կգնա։

«Ոտքով կգնամ այնքան, որքան կկարողանամ»,– ասաց նա։

Sputnik Արմենիա