Քննչական կոմիտեի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել

Մինչ Միքայել Սրբազանը կհասնի ՔԿ՝ կոմիտեի շենքի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել։ Այս մասին հաղորդում է դեպքի վայրում աշխատող Panorama.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ մեկնած ոստիկաններին, ԱԱԾ աշխատակիցներին չհաջողվեց ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Panorama.am