Սաակաշվիլի․ Հայաստանը հաշտության պայմանագիրէ կնքել Թուրքիայի հետ

Հայաստանը խաղաղության պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ, բացում է սահմանները և դեսպանատները։ Նա պահանջում է նաև ռուսական զորքերի դուրսբերումը երկրից և ձերբակալել է երկրի ռուսամետ առաջատար օլիգարխին։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Ադրբեջանն արդեն դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից»։

Այս իրավիճակում Վրաստանը մնում է լիովին խաղից դուրս, ինչը չափազանց վտանգավոր է։

«Եթե ​​մենք ուզում ենք փրկել մեր երկիրը, պետք է անհապաղ գործենք», գրել է նա։

News.am