«Հայաստան» խմբակցությունը միանում է Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։
«Հաշվի առնելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իր թեկնածությունը առաջադրելուց։
Sputnik Արմենիա