2025-06-27 22:55
Լրատվական գործակալություններ
Քաղաքացիները երթով գնում են դատարան, որտեղ քննվելու է Միքայել Սրբազանի խափանման միջոցի հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցները որոշել են երթով շարժվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք և Ավան նստավայր, որտեղ քննվելու է Սրբազանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:
News.am