2025-06-28 13:55
Լրատվական գործակալություններ
ԱԱԾ-ն նոր տնօրեն ունի. Փաշինյանը ստորագրել է որոշումը
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության տնօրեն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու որոշում է ստորագրել, որոնցից մեկով նրան ազատել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, մյուսով նշանակել է կառույցի ղեկավար։
<Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,– ասված է նշանակման մասին փաստաթղթում։
Sputnik Արմենիա