2025-06-30 08:30
Լրատվական գործակալություններ
Մակրոնը հայերեն գրառում է արել Փաշինյանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ։
«Շատ լավ հեռախոսազրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։
Նաև վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Խաղաղությունը և բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրա սահմաններից անդին»,– գրել է նա։
News.am