Զատուլին․ Բաքուն օգտագործում է ձերբակալությունների միջադեպերը՝ Մոսկվայից հեռանալու համար

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ ադրբեջանական կողմի արձագանքը՝ կապված Սվերդլովսկի մարզում ադրբեջանցիների ձերբակալությունների հետ, ինչպես նաև մշակութային համագործակցության դադարեցումը Ռուսաստանի հետ, չափազանցված է և պայմանավորված է Բաքվի քաղաքական հաշվարկներով։

«Лента.ру»-ին տված մեկնաբանության մեջ Զատուլինը նշել է, որ Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարությունը լոկ արդարացում է՝ ձևավորելու նոր հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Նրա գնահատմամբ, Բաքուն վաղուց հետևում է արտաքին քաղաքական մեկուսացման ու ինքնուրույնության ուղեգծի՝ փորձելով շահել դիրքեր ու առանձին գործել տարածաշրջանային խաղացողների հետ, ինչպիսիք են Ուկրաինան և Իսրայելը։

Զատուլինը ընդգծեց, որ նախկինում ռուսական կողմը աչք էր փակում այդ գործընթացների վրա՝ հուսալով պահպանել ստրատեգիական գործընկերության պատրանքը։ Սակայն ադրբեջանական կողմը նման դրվագները՝ լինի դա ինքնաթիռի վթար, թե ձերբակալություններ, ներկայացնում է որպես քաղաքական խնդիր՝ հրահրելով հարաբերությունների վերանայում։

Նախապես հայտնի դարձավ, որ Բաքուն բողոք է հայտնել Ռուսաստանի նկատմամբ՝ Սվերդլովսկում ադրբեջանցիների ձերբակալությունների կապակցությամբ, որոնք, ըստ իրավապահների, կապված էին նախկինում կատարված հանցագործությունների հետ։

Verelq.am