Մամիկոն ԱՍԼԱՆՅԱՆ․ ՖՐԱՆՍԻԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՔԻ՞Ն Է, ԹԵ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԿՐԿՆՎՈ՞ՒՄ

Երբ Մակրոնի հովանու ներքո Պրահայում Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, դա ներկայացվում էր իբրև "լեգիտիմ իշխանությանը" աջակցելու և տարածաշրջանային հարաբերությունները "կարգավորելու" գործընթացի երաշխավորում։Արդյունքում Արցախը չկա։

Այժմ, երբ նույն Ֆրանսիան սատարում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կատարվող հարձակումները ու հոգևորականների բռնաճնշումները, դա այլևս չեզոքություն չէ, այլ՝ ակնհայտ համաձայնություն տեղի ունեցողի հետ։

Պատահական չէ, որ սա հիշեցնում է 1921թ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու ։ Այսօր էլ՝ նոր ձևերով, արդեն հայերենով , բայց նույն բանաձևով՝ զիջում հանուն շահի։

Միաժամանակ Ֆրանսիան կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առաջ։ Հնարավո՞ր է, որ քրիստոնյա հայության ապագա զանգվածային արտագաղթը դիտարկվում է որպես պոտենցիալ ռեսուրս՝ այնտեղ, իսկ այստեղ՝ պետականությունն ու ինքնությունը կազմաքանդող գործոն։ Եկեղեցին թիրախավորել, Արցախից հրաժարվել, արժեքները վերացնել ` թրքացնելով տարածաշրջանը,և հայությանը կրկին ստիպել բռնելու գաղթի ճամփան։

Ու այս ամենին զուգահեռ սրվում են ռուս֊ ադրբեջանական հարաբերությունները։

Պատահականությունների շարք է արդյո՞ք...

Մամիկոն ԱՍԼԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ