2025-06-30 11:29
Լրատվական գործակալություններ
Կալիֆոռնիայում տեղի ունեցող խոշոր հրդեհները բազմաթիվ բնակիչների ստիպել են լքել իրենց տները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կալիֆոռնիայում (ԱՄՆ) հզոր հրդեհներ բռնկվել են։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ շատ բնակիչներ լքում են իրենց տները և տեղավորվում ապաստարաններում։
Հրշեջները, ինքնաթիռների աջակցությամբ, ամբողջ գիշեր պայքարել են արագ տարածվող կրակի դեմ։ Հրդեհը դեռևս մարվում է։
Շատ շրջաններում ուժի մեջ են տարհանման կանոնները, բաց են բնակիչների և կենդանիների համար նախատեսված ապաստարանները։
Հրդեհների պատճառը դեռևս անհայտ է։
Sputnik Արմենիա