Փաստաբան․ Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանը նույն խցում են

Բագրատ սրբազանն ու Միքայել սրբազանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ի նույն խցում են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Հատուկ են արել, որպեսզի կարողանան նրանց խոսակցությունը լսեն, ձայնագրեն»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով ՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործը «կապել» Գալստանյանի գործի հետ, չնայած նրան, որ Շիրակի թեմի առաջնորդը որևէ կերպ առնչություն չի ունեցել Բագրան սրբազան Գալստանյանի քաղաքական գործունեության հետ:

Sputnik Արմենիա