Կալասը հայտնել է խաղաղության կարևորության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը բացատրել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմամբ: Այս բավական ցինիկ հայտարարությունն արվել է հունիսի 30-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Հարցին, թե արդյոք ԵՄ-ը կարևոր է համարում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրումը, Կալասը պատասխանել է, որ ԵՄ-ը միանշանակ խրախուսում է գործընթացը և, իհարկե, կցանկանար տեսնել դրա ավարտը հնարավորինս շուտ։
Կալասի խոսքով՝ «մեզ անհրաժեշտ է ավելի շատ կայունություն աշխարհում, ոչ միայն տարածաշրջանում»։ Կալասը վստահեցրել է, որ նույնի մասին խոսել է նաև Բաքվում։ «Երբ մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ և Եվրոպայի ու Ասիայի միջև կապը, դա կարևոր է որքան հնարավոր է շուտ»,- ասես «բան էլ չի պատահել»՝ բացատրել է Կալասը։
ԵՄ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Եվրամիությունն աջակցում է կարգավորմանը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա, և որ «այդ սկզբունքներն այլընտրանք չունեն»։
News.am