Ադրբեջանի ՆԳՆ-ն գործողություններ է իրականացրել Sputnik-ի գրասենյակում

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում։

«Մենք հաստատում ենք։ Գործողության մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի», - ТАСС-ին հայտնել են Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Փետրվարին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Սպուտնիկ»-ը դադարեցրել է գործունեությունը հանրապետությունում։ Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ասել է, որ ռուսական ընկերությունը կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Չնայած դրան, գործակալությունը և դրա կայքը շարունակել են գործել Ադրբեջանում։

«Փաստինֆո»