Ռուսաստանցիների հետաքրքրությունը դեպի Երևան գործուղումների նկատմամբ նվազել է

2025 թվականի առաջին կեսին ռուսաստանցիների գործուղումների համար ամենատարածված արտասահմանյան ուղղություններն են եղել Մինսկը (մասնաբաժինը՝ 8.6%), Ստամբուլը (7.1%) և Դուբայը (5.8%): Բելառուսի մայրաքաղաք գործուղումների նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է. այնտեղ կատարվել են 19%-ով ավելի շատ պատվերներ: Սակայն, ռուս գործուղողների շրջանում Թուրքիայի և ԱՄԷ քաղաքների նկատմամբ պահանջարկը նվազել է՝ համապատասխանաբար 23%-ով և 8%-ով: Այս մասին հայտնում է Buying Business Travel Russia կայքը՝ հղում անելով OneTwoTrip-ին:

Բացի այդ, ընկերությունները հաճախ իրենց աշխատակիցներին ուղարկել են Շանհայ (մասնաբաժինը՝ 5.1%, ինչը 8%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ), Տաշքենդ (4.7%; +13%), Ալմաթի (3.9%; -2%), Պեկին (3.0%; +8%), Աստանա (2.9%; -6%), Գուանչժոու (2.5%; -20%) և Երևան (2.1%; -27%):

Պատվերների մասնաբաժնի ամենամեծ աճը գրանցվել է Մինսկում, Փհուկեթում, Դելիում, Տաշքենդում և Մուսկատում, նվազում՝ Ստամբուլում, Երևանում, Գուանչժոուում, Բաքվում և Թբիլիսիում։

News.am