Ադրբեջանը տեղեկացրել է, որ ձերբակալել է ռուսաստանցի երկու գործակալի, որոնք ծածուկ աշխատել են «Sputnik»-ում

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ձերբակալվել են «Սպուտնիկ Ազերբայջան»-ում գաղտնի աշխատող Ռուսաստանի ԱԴԾ երկու գործակալների։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացնում ռուսական «Սպուտնիկ-Ազերբայջան» գործակալության գրասենյակում։

Փետրվարի 24-ին հայտնի էր դարձել Ադրբեջանում «Россия сегодня»-ի (Спутник) ներկայացուցչության լուծարման մասին։

Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են, որ մեդիա-ռեսուրսը կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար Ադրբեջանում։ «Չնայած դրան, ինչպես պարզվել է, գործակալությունը շարունակում է իր գործունեությունը, իսկ նրա աշխատակիցները աշխատանքի են գնում»,- նշել են Բաքվում։

News.am