Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները ապամոնտաժելու համար ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում

Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները ապամոնտաժելու համար ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում ։

Իրավաբան Վարդան Ալոյանի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից հեռացվել է օրենքով սահմանված կարգով տեղադրված մոտ 20 վահանակ՝ առանց սեփականատիրոջ գիտության ու տարվել անհայտ ուղղությամբ։ Տեղի ունեցածը, նրա գնահատմամբ, կողոպուտ է։  

Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները ապամոնտաժվել են նաև այսօր «Տաշիր» առևտրի կենտրոնի տարածքից։ Այս առնչությամբ ևս կներկայացվի հանցագործության մասին հաղորդում։

News.am