2025-07-01 16:32
Լրատվական գործակալություններ
«Դալմա մոլից» հանում են Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության աշխատակիցները քաղաքապետարանի աշխատակիցների հետ ժամանել են «Դալմա մոլ» առևտրի կենտրոն և ցանկանում են ապամոնտաժել շենքի վրա փակցված Սամվել Կարապետյանի պատկերով լուսանկարներն ու «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։
Հիշեցնենք, որ երեկ էլ նույն գործողություններն իրականացվեցին «Տաշիր» առևտրի կենտրոնում։
«Տաշիր»–ի ներկայացուցիչները հայտարարում են, որ սա անգամ գովազդ չէ, իրազեկման ակցիա է։
Երևանի քաղաքապետարանը որպես ապամոնտաժման հիմք նշում է Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշումը։
News.am