Եկատերինբուրգում մահացած ադրբեջանցիները հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի եղբորորդիներն են

Հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինն իր վերջին տեսանյութում անդրադարձել է Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների ձերբակալման և մահվան մասին՝ նշելով, որ նրանք հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են։

Նա նաև հայտնել է, որ այս Սաֆարով եղբայրները ներգրավված են եղել իր դեմ մահափորձի կազմակերպման մեջ՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների հրահանգով։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալության ժամանակ մահացել են հանցավոր խմբավորման անդամներ՝ Զիյադին և Հուսեյն Սաֆարով եղբայրները։

News.am