2025-07-01 19:44
Լրատվական գործակալություններ
«Մայր Հայաստանը» բոյկոտեց Գյումրիի ավագանու նիստը
Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր բոյկոտել է արտահերթ նիստը՝ այս կերպ իր աջակցությունը հայտնելով կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և մյուսներին։
«Մենք բոյկոտում ենք նիստը՝ ի նշան բողոքի և համերաշխության նրանց հետ, ում ձայնը փորձում են լռեցնել։ Սրբազանի ձերբակալությունը, որը «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության ուղղակի հետևանքն է, հարված է ոչ միայն հոգևոր, այլև ազգային արժանապատվությանը»,– ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։
News.am