Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր

Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Միրզոյան–Արաղչի հեռախոսազրույցի մասին։

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա:

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել ճգնաժամային իրավիճակներում երկու հարևան ու բարեկամ երկրների միջև համագործակցության հարցերի»,– ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

News.am