Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը

Եկատերինբուրգում ձերբակալել են տեղի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ուժային կառույցներից աղբյուրը:

Դատելով սոցցանցերում տարածված կադրերից, իրավապահներին տեսնելով՝ Շիխլինսկին վարորդի հետ միասին փորձել են թաքնվել։

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27-ին հաղորդել է Եկատերինբուրգում հանցավոր խմբի վեց մասնակիցների ձերբակալության մասին՝ նախորդ տարիներին իրականացված սպանությունների գործով:

Հետաքննության վարկածով՝ մեղադրյալները, որոնք «էթնիկ հանցավոր խմբի մաս էին կազմում», ներգրավված են 2001, 2010, 2011 թվականներին իրականացված սպանությունների և մահափորձերի մի շարք դրվագներում: Դատարանը կալանավորել է հինգ մեղադրյալի։

Sputnik Արմենիա