2025-07-02 09:40
Լրատվական գործակալություններ
Բաքվում Ռուսաստանի քաղաքացիներին դատարան են բերել դաժանորեն ծեծված (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են Բաքվում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման և դատարան բերման կադրեր։ Կադրերում երևում է, որ նրանց դաժանորեն ծեծել են։
Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում ադրբեջանական հանցավոր խմբավորման դեմ գործողությունից հետո Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման հետնապատկերում Բաքուն հայտնեց թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու ռուսական խմբավորման ձերբակալման մասին։ Ռուսական Telegram ալիքները հայտնել են, որ ձերբակալվածների թվում կան նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներ։
News.am