Բաքվում ձերբակալված ՌԴ 8 քաղաքացիներից 7-ը կալանավորվել են

Բաքվում ձերբակալված ՌԴ 8 քաղաքացիներից յոթը, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման, ինչպես նաև կիբեռհանցագործությունների հետ, չորս ամսով կալանավորվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին ՌԴ 8 քաղաքացիներից երկուսի կալանավորման մասին:

«Ձերբակալվածներից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 4 ամսով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Sputnik Արմենիա