Զելենսկի․ Ռուսաստանը ծաղրում է ադրբեջանցիներին և սպառնում Ադրբեջանին
Հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինային, մեր ժողովրդին և մեր տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։ Ես նաև հստակ աջակցություն հայտնեցի Ուկրաինայի կողմից այն իրավիճակում, երբ Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանին։
Մեր ցավակցությունն եմ հայտնել Ադրբեջանին՝ Ռուսաստանի տարածքում Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ։ Վստահ եմ, որ բոլոր փաստերը կպարզաբանվեն։ Արդարադատություն է անհրաժեշտ։
Ալիևի հետ մենք ունենք նույն տեսլականը՝ յուրաքանչյուր մարդու կյանքն ու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն։
«Մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները՝ էներգետիկան և հումանիտար ոլորտում համագործակցությունը։ Մենք պայմանավորվեցինք անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ», - գրել է Զելենսկին։
News.am