«ՀԷՑ-ի աշխատակիցները կարող են հանգիստ լինել»․ Փաշինյանի սպառնալիքների պատասխանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ –ի այն աշխատակիցները, որոնք աշխատանքից կազատվեն շինծու պատճառներով, կարող են հանգիստ լինել։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին։
Փաշինյանն առավոտյան գրառում էր կատարել՝ ՀԷՑ աշխատակիցներին սպառնալով գործազրկությամբ։
«ՀԷՑ–ի այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն. նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն»,- գրել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Ավելին, նրանք հայտնում են, որ պարապուրդի ժամանակահատվածում աշխատակիցները կունենան համարժեք պայմաններով աշխատանք:
Նշենք, որ Փաշինյանը գրել էր, թե ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նա նաև նշել էր, թե ՀԷՑ այն աշխատողները, ովքեր դիմադրում են և հավատարիմ են իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք, ովքեր այդ «դիմադրության» համար կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի։
Sputnik Արմենիա