«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
«Կորովկա» ռուսական արտադրության պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ ժամանակավոր արգելքը կգործի հուլիսի 2–ից հետո ներմուծվող խմբաքանակների վրա։ Նման որոշում է կայացրել տեսչական մարմնի ղեկավարը` սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։
Մինչ հուլիսի 2–ը ներմուծված ՌԴ «Ֆաբրիկա նաստոյաշչեգո մորոժենոգո» ՍՊԸ–ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի (ապրանքանիշը՝ «Կորովկա») խմբաքանակի նկատմամբ սահմանափակումը չի գործում։
ՍԱՏՄ–ից նշում են նաև, «Կորովկա» արտադրատեսակի` այս տարվա մարտի 7–ի խմբաքանակը (100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս) աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
Տեսչական մարմինը հայտնում է, որ խմբաքանակի համար տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր։
Sputnik Արմենիա