«Տաշիր»-ի երևանյան գրասենյակից իրավապահները համակարգիչներ ու փաստաթղթեր են առգրավել

«Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խուզարկությունից հետո իրավապահները համակարգիչներ ու փաստաթղթեր են առգրավել։ Լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արմեն Ֆերոյանը։

«Իրականացվել է խուզարկություն, որի հետ մենք ունենք անհամաձայնություն։ Մեզ տրամադրվել է դատարանի որոշում, և մենք բողոքարկելու ենք, քանի որ գտնում ենք, որ այս գործընթացն ապօրինի է»,– ասաց Ֆերոյանը։

Փաստաբանը, արձագանքելով դիտարկմանը, թե Քննչական կոմիտեի տարածած հայտարարության համաձայն՝ խուզարկություն իրականացվել է հարկեր թաքցնելու կասկածանքով, հայտարարեց՝ նման բան գոյություն չունի։

«Մենք գտնում ենք, սա ապօրինությունների շղթայի մասն է, որը կանխատեսում ենք, որ կշարունակվի»,– հավելեց Արմեն Ֆերոյանը։

Sputnik Արմենիա