2025-07-02 18:50
Լրատվական գործակալություններ
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Ընդդիմության համախմբումն այլընտրանք չունի: Հայաստանի քաղաքացիների 80-85 տոկոսը տենչում է իշխանափոխություն: Օր առաջ իշխանափոխություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ժողովրդի 80-85 տոկոսի համախմբումն այլընտրանք չունի: Ընդդիմության ու նրա առաջնորդների դերն այդ էներգիան հաղթական գործողության, կամքի համոզիչ ցուցադրության վերածելն է: Օր առաջ: Մեխանիզմը շատ պարզ է՝ մեծ փողոց և իմպիչմենթ:
Կամ դա կանի օրվա ընդդիմությունն ինքը կամ գործընթացները կգնան ինքնահոս եղանակով՝ Նիկոլի հետ միասին սրբել-տանելով ընդդիմությանը ևս:
Նիկոլը պիտի գնա ու վերջակետ»։