«Սրբազան Պայքար» շարժումը կոչ է ուղղել

«Սրբազան Պայքար» շարժումը հանդես է եկել կոչով.

«Սիրելի հայրենակիցներ,

«Սրբազան Պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ կոչ ենք անում բոլորին հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին մասնակցել Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու)` ի պաշտպանություն ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանի կազմակերպվող հավաքին, ապա նաև երթին:

Այս պայքարը հանուն արդարության և հանուն Հայաստանի է: Չարիքի իշխանությունը կարծում է, թե իր ապօրինություններով, բռնաճնշումներով, հալածանքներով կարող է լռեցնել հայերին, կոտրել մեր ժողովրդի կամքը:

Չե´ն կարող: Չարիքը տապալվելու է: Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր Հայաստանին», Եռագույնը` սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին:

Եվ ուրեմն` հանդիպում ենք հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու)»:

News.am