ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է` Ադրբեջանում ռուսաստանցիները պետք է ցուցաբերեն զգուշություն

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին ցուցաբերել զգուշություն և խոհեմություն: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ Իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի վարչությունը:

«Կոչ ենք անում Ադրբեջանում գտնվող մեր քաղաքացիներին առավել զգուշավոր և շրջահայաց լինել», - ասված է գերատեսչության տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ:

Վարչությունից նաև նշելեն, որ ստեղծված պայմաններում դեպի Ադրբեջան ուղևորություն պլանավորելիս ռուսաստանցիներըպետք է հաշվի առնեն այդ երկրում տիրող իրավիճակը։

Հուլիսի 1-ին Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացիների են ձերբակալել, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ։ Նրանք բոլորը չորս ամսով կալանավորվել են: Իսկ հունիսի 30-ին անհիմն ձերբակալվել են SputnikԱդրբեջան գործակալության ռուս և ադրբեջանցի լրագրողները, տնօրենն ու գլխավոր խմբագիրը։

Գործակալությունից հայտնել են, որ աշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել։ Տեղական ԶԼՄ-ները պնդում են, թե իբր նրանք «ԱԴԾ գործակալներ են»: Sputnik Ադրբեջան գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը չորս ամսով կալանավորվել են։ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատել իր աշխատակիցներին և անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը:

Sputnik Արմենիա