2025-07-03 09:35
Լրատվական գործակալություններ
Սուտ են լուրերը, թե սրբազաններից մեկի առողջական վիճակի վատացել է. փաստաբանն այցելել է ՔԿՀ
Սուտ են լուրերը, թե սրբազաններից մեկի առողջական վիճակի վատթարացել է։ Այս մասին այսօր «Ֆեյսբուքում» գրառում է արել փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա գրել է, որ քիչ առաջ է դուրս եկել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ այցելել էր Բագրատ սրբազանին:
«Հայտնում եմ, որ թե՛ հոգեպես և թե՛ առողջապես նա շատ լավ էր, իսկ այսօր տարածված լուրերը՝ սրբազաններից մեկի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»,– ընդգծել է Հարությունյանը։
Sputnik Արմենիա