Բաքվում ձերբակալվածների հետ հյուպատոսության աշխատակիցներին հանդիպել թույլ չեն տալիս

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հետ հյուպատոսության աշխատակիցներին դեռ թույլ չեն տվել հանդիպել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես հենց նոր կապի մեջ էի մեր դեսպանի հետ։ Նա ասաց, որ, ցավոք, դեռ ձերբակալվածների, իսկ հիմա, ինչպես արդեն լսել ենք, կալանավորվածների հետ հյուպատոսության աշխատակիցներին թույլ չեն տվել հանդիպել։ Մենք ելնում ենք նրանից, որ այն կտրամադրվի, այն պետք է տրամադրվի։ Մեր դիվանագետներն աշխատում են Բաքվում, մենք այստեղ աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ Սմոլենսկայա հրապարակ - Ադրբեջանի դեսպանատուն գծով», - ասել է նա «Соловьев Live»-ի եթերում։

Sputnik Արմենիա