Հայաստանի քաղաքացիություն են ստացել Արցախից տեղահանված ավելի քան 9,3 հազար քաղաքացիներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 9 346 անձ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ընդհանուր առմամբ ներկայացվել է 10 961 դիմում: Ի հավելումն նշված 9 346 քաղաքացիների՝ ՀՀ անձնագրեր ավտոմատ կերպով ստացել են շուրջ 4,4 հազար երեխա (այն հիմքով, որ քաղաքացիությունն ընդունել են նրանց ծնողները)։

Նախարարը հիշեցրեց, որ արցախցիների դիմումները քննարկվում են արագացված կարգով (միջինը մեկ ամսվա ընթացքում, թեև ընդհանուր միջինը 4,5 ամիս է), իսկ նրանց դիմումներով մերժման դեպքեր չեն արձանագրվել: Սարգսյանը հիշեցրեց նաև, որ բացի անձնագրային ծառայության ստացիոնար բաժանմունքներից, ՆԳՆ-ն շրջիկ կետեր է բացել հանրապետությունում։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Sputnik Արմենիա